22/07/2010 11:57
Գիտնականները հայտնաբերել են տիեզերքի ամենապայծառ աստղը
Բրիտանացի աստղագետները հայտնաբերել են տիեզերքի ամենապայծառ աստղը: Բացառիկ երկնային մարմինը շուրջ մեկ միլիոն տարվա պատմություն ունի:
Աստղը 10 միլիոն անգամ պայծառ և մոտ հարյուր անգամ ծանր է Արեգակից: Բացահայտված Աստղը գերազանցել է գիտնականների բոլոր ակնկալիքները: Նախկինում կարծում էին, որ այդպիսի աստղեր գոյություն չունեն, սակայն նրա մոտ աստղագետները գտել են ևս մի քանի նմանատիպ աստղերի` ավելի փոքր: Այժմ գիտնական-տեսաբաններին մնում է վերանայել իրենց տեսակետները` կապված Տիեզերքի զարգացման հետ: Այս մասին հաղորդում է «Ռոսսիյա 24-ը»: