22/07/2010 14:25
Իսրայել-Ուկրաինա. Այսուհետ` առանց մուտքի արտոնագրի
Իսրայելն ու Ուկրաինան կնքել են միջկառավարական համաձայնագիր` երկու երկրների միջև մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման մասին: Ինչպես հաղորդում է «Ռադիոմայակ»-ը` այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Համաձայնագիրը կնքվել է Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրեշենկոյի` Իսրայել կատարած այցի ընթացքում:
Ըստ համաձայնագրի` երկու երկրների քաղաքացիները կարող են անցնել մյուս երկրի տարածք, հատել այն կամ գտնվել երկրի ներսում` առաց մուտքի արտոնագրի` 90 օրվա ընթացքում: Այսպիսի իրավունքից, սակայն, հնարավոր է օգտվել կիսամյակը մեկ անգամ: