23/07/2010 13:38
Արցախում բազմահազարանոց հանրահավաք է սպասվում
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ու մյուս շրջաններում այսօր տեղի է ունենալու հուժկու հանրահավաք. Արցախի ժողովուրդը դուրս է գալու փողոց` ի պաշտպանություն նախօրեին Միջազգային դատարանում Կոսովոյի հարցով կայացված որոշման:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշել էր օրինական համարել Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը` նշելով, որ այն համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին:
Հանրահավաքի կազմակերպիչները Արցախի հասարակական-քաղաքական ուժերն ու կազմակերպություններն են:
Aysor-ի թղթակիցը այժմ Արցախ ուղևորվող լրագրողների հետ է և պարբերաբար կտեղեկացնենք Արցախում տեղի ունենալիք իրադարձությունների մասին: