23/07/2010 11:21
Ավստրալիան և Ճապոնիան ոչ միջուկային դաշինք են ստեղծում
Ավստրալիայի և Ճապոնիայի կառավարություններն աշխատում են նոր` ոչ ֆորմալ միջազգային կառույցի, ոչ միջուկային պետությունների դաշինքի ստեղծման ուղղությամբ, որը նպատակ ունի նպաստել միջազգային անվտանգության պահպանմանը: Այս մասին հաղորդում է «Իտառ-Տասս» գործակալությունը:
Նախատեսվում է, որ դաշինքի հիմնադիր հանդիպումը տեղի կունենա այս տարի սեպտեմբերին Նյու-Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում:
Դաշինք կարող են հրավիրվել ևս 11 երկրներ, այդ թվում` Գերմանիան, Կանադան և Հարավային Կորեան: Կառույցի հետագա ընդլայնում դեռևս ծրագրված չէ: Կառույցի ստեղծման դեմ հանդես է գալիս Ճապոնիան, որտեղ կարծում են, թե կառույցի ընդլայնումը կզրկի քննարկվող հարցերը հստակությունից և կստիպի անընդհատ զիջումների գնալ:
Նախատեսվում է, որ Դաշինքը միասնական քաղաքականություն կմշակի տնտեսապես ազդեցիկ, սակայն միջուկային զենք չունեցող պետությունների համար, որը կմղի Իրանին և Հյուսիսային Կորեային հրաժարվել միջուկային ծրագրերից:
Դաշինքը կարող է նաև մղել Հնդկաստանին, Պակիստանին և Իսրայելին ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի տակ:
Նոր դաշինքի նպատակներից մեկն էլ երաշխիքների ապահովումն է, որ Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան իրենց միջուկային զենքը կգործածեն միայն որպես զսպող ուժ և չեն կիրառի այն ոչ միջուկային պետությունների նկատմամբ: