23/07/2010 11:50
Էվո Մորալեսը լրագրողներին համեմատել է վուվուզելաների հետ
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը իրեն նախագահական պալատի մոտ դիմավորած աղմկոտ լրագրողներին համեմատել է վուվուզելների հետ, որոնք մեծ աղմուկ բարձրացրեցին ՀԱՀ-ում անցկացված Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
Նախագահի նստավայրի մոտ հավաքված լրագրողները, տեսնելով Էվո Մորալեսին, սկսել են գոռալ՝ ընդհատելով իրար և փորձելով գրավել նախագահի ուշադրությունը։
«Սրանք արդեն ֆերմայի ճուտիկներ չեն, սրանք արդեն հարավաֆրիկյան վուվուզելաներ են»,- ավտոմեքենա նստելիս` ասել է Մորալեսը։
Նշենք, որ ավելի վաղ Մորալեսը տեղի մամուլին անվանել էր «ֆերմայի ճուտիկներ» և «պապարացիներ»։