23/07/2010 12:01
Չավեսը հանձնարարել է կոլումբացի դիվանագետներին լքել Վենեսուելան
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին և պահանջել, որ կոլումբացի դիվանագետները մինչև կիրակի լքեն երկիրը:
Վենեսուելայի առաջնորդի խոսքերով, նա «ընտրության այլ տարբերակ չուներ», կոլումբական կողմի այն հայտարարությունից հետո, թե Վենեսուելան դարձել է ապաստարան` արմատական ահաբեկիչների համար:
Բացի այդ` Չավեսը կարգադրել է, ուժեղացնել սահմանների անվտանգությունը Կոլումբիայի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Գազետա.ոու»-ն, նման հայտարարություն երկրի ղեկավարը արել է Դիեգո Մարադոննայի հետ հանդիպման ընթացքում, որը հեռարձակվել է ազգային հեռուստատեսության ուղիղ եթերով:
Իր ելույթում Չավեսը Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբեին անվանել է «մաֆիայի ղեկավար», «խելագար» և «հանցագործ»: