23/07/2010 12:57
Բեռնար Քուշներ. Կոսովոյի անկախությունն անդառնալի փաստ է
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները Միջազգային դատարանի որոշումը` Կոսովոյի անկախության հետ կապված իրավական վեճերի վերջաբանն է համարում: Այդ մասին, ըստ «ՌԻԱ-նովոստի» գործակալության, ասվում է Քուշների հայտարարության մեջ:
Նշենք, որ Ֆրանսիան ներքաշված էր դատական գործընթացում` Կոսովոյի կողմից:
«Կոսովոյի անկախությունն անդառնալի փաստ է: Միջազգային դատարանի եզրակացությունը կարևոր փուլ է` Կոսովոյի անկախության հետ կապված իրավական վեճերն ավարտին հասցնելու համար, ինչը թույլ կտա կողմերին զբաղվել այլ, չլուծված հարցերով»,- հայտարարել է ֆրանսիացի նախարարը:
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, ովքեր սպասում էին այս եզրակացությանը, այլևս չտատանվել և ճանաչել Կոսովոյի անկախությունը»,- հավելել է Քուշները:
Հիշեցնենք, որ Կոսովոն անկախություն է հռչակել 2008-ի փետրվարի 17-ին, որը ճանաչել է ՄԱԿ-ի 192 անդամ երկրներից 69-ը: Կոսովոյի անկախությունը հրաժարվել են ճանաչել Սերբիան, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը: