23/07/2010 13:35
Լավագույն մարզական ընտանիքը` Ծաղկաձորում
Ծաղկաձորում այսօր անցկացվում է Լավագույն մարզական ընտանիք ավանդական հանրապետական մրցույթը: Ինչպես հաղորդում է Aysor-ի թղթակիցը, մրցույթին ներկա է գտնվելու նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ Լավագույն մարզական ընտանիք մրցույթը Հայաստանում անցկացվում է 2004-ից: Այս տարի մրցույթին մասնակցում են 6-ական ընտանիքներ` Հայաստանի Հանրապետության մարզերից ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Մրցույթին մասնակցող ընտանիքներն այսօր Ծաղկաձորում պայքարելու են նախագահի մրցանակի համար: Բացի նախագահի մրցանակից` այլ դրամական պարգևների համար ընտանիքները պայքարում են երկու տարիքային խմբերում` 6-9 տարեկաններ և 10-12 տարեկաններ: