23/07/2010 16:10
«Հայաստանը շիզոֆրենիկներին հերոսի կոչում չի շնորհում»
«Հերոսն այնպիսի կոչում է, որ շռայլել և տալ այնպիսի շիզոֆրենիկների, ինչպիսին է հարձակվող ադրբեջանիցին, կամ քնած մարդուն կացնահարողը, չի կարելի. նման շիզոֆրենիայի դեպքեր Հայաստանում չեն կարող գրանցվել»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Մուբարիզ Իբրագիմովին ազգային հերոսի կոչում շնորհելու փաստին:
Հիշեցնենք, որ ենթասպա Մուբարիզ Իբրագիմովն այն դիվեսանտներից էր, որոնք այս տարվա հունիսի 18-ին, Չայլու գյուղի ուղղությամբ հատել էին ԼՂՀ սահմանը և մարտի բռնվել ՊԲ առաջատար ստորաբաժանումների հետ, ինչի արդյունքում ադրբեջանցի դիվերսանտը սպանվել էր:
«Հայաստանում հերոսի կոչման նկատմամբ շատ ավելի զգուշավոր և ճիշտ կեցվածք է ընդունված: Մենք քիչ, բայց իսկապես ազգային հերոսներ ունենք»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Վ. Հովհաննիսյանը: