24/07/2010 12:53
Ուժեղ երկրաշարժ` Ֆիլիպիններում
Այսօր առավոտյան Ֆիլիպիններում արձանագրվել է երեք ստորգետնյա ցնցում` 7.3-ից մինչև 7.4 մագնիտուդ ուժգնությամբ: Այս մասին տեղեկացնում է AFP` հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Կոտաբատո նահանգից մոտավորապես 100 կմ հարավ-արևմուտք գտնվող Մինդանաո կղզում է, որը Ֆիլիպինյան կղզիախմբում երկրորդն է իր մեծությամբ:
Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան: Ցունամիի առաջացման վտանգը ևս փոքր է: