24/07/2010 11:58
Իսրայելը համաձայնվել է հանձնել «Ազատության նավատորմի» 3 նավ
Իսրայելական իշխանությունները համաձայնվել են հանձնել թուրքական երեք նավերը, որոնք մտնում էին մայիսի 31-ին Գազայի հատված` հումանիտար օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմի» կազմում: Այս մասին գրում է իսրայելական Haaretz պարբերականը:
Թուրքական նավերը, որոնք պատկանում են մասնավոր ընկերությունների, ներկայումս գտնվում են իսրայելական Աշդոտ և Հայֆա նավահանգիստներում, այն պահից, երբ իսրայելական հատուկ ջոկատայինների կողմից գերեվարվեցին: Թուրքիան պաշտոնապես դիմել էր իսրայելական իշխանություններին հանձնելու նավերը: Սկզբից իսրայելական կողմը հայտարարում էր, թե նավերը կհանձնվեն միայն մի դեպքում, եթե թուրքական կողմը երաշխիքներ տա, որ այդ նավերը երբևէ չեն մտնի «Ազատության նավատորմի» կազմի մեջ:
Սակայն այժմ իսրայելական իշխանությունները համաձայնել են վերադարձնել նավերը` առանց որևէ երաշխիքի: Մոտ ժամանակներս Աշդոդ և Հայֆա իսրայելական նավահանգիստներ կժամանեն թուրքական բուքսիրներ նավերը տանելու համար: