24/07/2010 13:12
Կառավարության անդամները կարող են հանգստանալ նաև երկրից դուրս
Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կառավարության անդնամներն ազատ են` որտեղ կուզեն կարող են հանգստանալ: Այդ մասին մի քանի հեռուստաընկերությունների տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ճգնաժամի պատճառով գործադիրի ղեկավարն արգելել էր կառավարության անդամներին գնալ երկրից դուրս` երկարատև արձակուրդի: Այս տարի, սակայն, ազատ ռեժիմ է գործում նախարարների համար:
«Սակայն կառավարության անդմաները հիմնական ժամանակը կանցկացնեն Հայաստանում, իսկ եթե հանկարծ կբացակայեն երկրից, ապա դա կարող է լինել միայն 2 շաբաթով»,- հավելել է գործադիրի ղեկավարը:
Պատասխանելով, հարցին, թե ինքը որտեղ է որոշել ացկացնել իր ամառային հանգիստը, վարչապետը նկատել է, որ «հանգստի մասին դեռ չի մտածում»: