24/07/2010 11:36
Սպիտակ տունը թարմացրել է բյուջեի ռեկորդային դեֆիցիտի կանխատեսումը
Բարաք Օբամայի վարչակազմը հրապարակել է 2010 թ. բյուջեի դեֆիցիտի նոր կանխատեսումը։ Այս մասին հաղորդում է Associated Press–ը։
Սպիտակ տան Վարչարարական-բյուջետային վարչության հաստատված տվյալների համաձայն` ԱՄՆ բյուջեի ծախսային հատվածը 1,47 տրլն դոլարով կգերազանցի եկամուտը, ինչը 84 մլրդ–ով ավելի քիչ է այս տարվա փետրվարին հրապարակված կանխատեսումից։
Չնայած ծախսերի կրճատմանը` ԱՄՆ 2010 թ. բյուջեի դեֆիցիտը մնում է ամենամեծը երկրի նորագույն պատմության ընթացքում։Այս պահի դրությամբ` ռեկորդային է համարվում 2009 թվականի բյուջեի դեֆիցիտը, երբ ծախսերը գերազանցել էին եկամուտները 1,41 տրլն դոլարով: 2008 թվականին ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կազմել է 455 մլն դոլար: