26/07/2010 14:37
«Սև ծովը պարում և երգում է» հայկական փառատոնը` Կուբանում
«Սև ծովը պարում և երգում է» հայկական ավանդական փառատոնն այս տարի նվիրվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին և Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի 90-ամյակին: Ինչպես հաղորդում են Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնից, փառատոնը տեղի կունենա Կուբանում հուլիսի 30-ին և 31-ի:
Միջոցառումները կսկսվեն հուլիսի 30-ին Տուապսե քաղաքի Մշակույթի տանը։ Այդ օրը ծրագրված է, մասնավորապես, «Հյուսիսային Կովկասի հայերը» գիտաժողովի և գրքերի, գեղանկարչության, կիրառական արվեստի, սպասքի, ազգային խոհանոցի ցուցահանդեսների անցկացում։ Հաջորդ օրը տեղի կունենա Ազգային խոհանոցի տոնը և Տուապսե քաղաքի ու Տուպսեի շրջանի ազգագրական և էստրադային կոլեկտիվների ելույթը։ առատոնը կփակվի հրապարակում տոնական հրավառությամբ։
Հայկական մշակույթի փառատոնը կազմակերպվել է Տուապսեի շրջանի «Համշեն» հայկական բարեգործական կրթամշակութային միության կողմից։ Նշենք, որ փառատոնին աջակցելու կամ մասնակցություն ցուցաբերեու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարությունը ոչ մի գրություն ստացել: Ինչպես Aysor-ին հայտնեցին մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարությունը միջոցառման հետ որևէ կապ չունի: