26/07/2010 11:26
Մեծ Բրիտանիայի վարչապետը մեկնում է Թուրքիա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քամերոնն այսօր երկօրյա այցով կմեկնի Անկարա:
Ըստ թուրքական լրատվամիջոցների` այցի ընթացքում Քամերոնը հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Այցի ընթացքում նրան ուղեկցելու է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, ով կհանդիպի իր թուրք գործընկերոջ` Ահմեդ Դավութօղլուի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Թուրքիայի` ԵՄ անդամակցությանն ու թուրք-իրայելական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև` կիպրական հիմնախնդիրը:
Նշենք, որ վաղը Ստամբուլ է մեկնելու Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գուիդո Վեստերվելին: Նա հանդիպելու է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ: Հուլիսի 28-ին Անկարա է մեկնելու նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները: Սպասվում է, որ նա կհանդիպի Ա. Դավութօղլուի հետ: