26/07/2010 10:22
Այսօր Վարչական դատարանը կհրապարակի գազի սակագնի հայցով վճիռը
Գազի սակագնի բարձրացման վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի հայցով վճիռը Վարչական դատարանը կհրապարակի այսօր: Այդ մասին տեղեկացնում են Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ որպես համահայցվոր հանդես է եկել 7230 քաղաքացի` ստորագրելով հայցի տակ: Դատարանին ներկայացրած հայցով նրանք պահանջում են անվավեր ճանաչել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` գազի սակագինը բարձրացնելու մասին որոշումը:
«ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացրած հայտի հիման վրա և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն` ապրիլի 1-ից 1 խմ գազի գինը մինչև 10 հազար խմ սպառողների համար կազմում է 132 դրամ՝ նախկին 96 դրամի փոխարեն: