26/07/2010 15:58
Վրաստանում խեղդվել է ադրբեջանցի սամբիստը
Եվրոպայի սամբոյի պատանիների չեմպիոն Միխայիլ Օրուջևը զոհվել է Վրաստանում: Ադրբեջանցի 16-ամյա մարզիկը մասնակցել է Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների բարեկամության ավանդական օրերին: Ինչպես հաղորդել են պատվիրակության անդամները, տոնակատարության պաշտոնական մասի ավարտից հետո Օրուջևն ընկերների հետ մեկնել է ծով: Նա փորձել է լողալով մի ափից անցնել մյուսը, սակայն չի կարողացել:
«Օրուջևի մահը մեծ կորուստ է ինչպես նրա ծնողների, այնպես էլ ողջ Ադրբեջանի համար: Նա տաղանդավոր և հեռանկարային մարզիկ էր»,- շեշտել են ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները: