26/07/2010 11:39
Չավեսը խոստանում է դադարեցնել նավթի մատակարարումը ԱՄՆ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստացել է դադարեցնել նավթի մատակարարումը ԱՄՆ–ին, եթե Կոլումբիան հարձակվի իր երկրի վրա։ Չավեսը հայտարարել է, որ իր ստացած հետախուզական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Կոլումբիայի կողմից Վենեսուելայի դեմ ռազմական ագրեսիայի հավանականությունն ավելի մեծ է, քան երբևէ։Այս մասին հայտնում է «Վեստի.ռու»-ն:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Չավեսը խզել է դիվանագիտական հարաբերությունները Բոգոտայի հետ այն բանից հետո, երբ կոլումբիական կառավարությունը Կարակասին մեղադրել էր Վենեսուելայի տարածքից Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի գրոհայինների քայքայիչ գործունեության համար։
Նշենք, որ Վենեսուելան 5-րդն է ԱՄՆ նավթ արտահանողների ցանկում` մոտ միլիոն բարել օրական: