26/07/2010 11:00
Love Parade փառատոնի ժամանակ 19 մարդ է մահացել
Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում Love Parade-ի ընթացքում առաջացած հրմշտոցի զոհ է դարձել 19 մարդ: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն: Եվս 340 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
Աշխարհի խոշորագույն էլեկտրոնային երաժշտական փառատոնի մասնակիցների շրջանում հրմշտոցը սկսվել է խուճապի պատճառով: Առանց այդ էլ բազմամարդ հրապարակ մտնել ցանկացողները հանդիպել են ոստիկանների դիմադրությանը, ապա ուղղվել դեպի միջոցառման հրապարակ տանող միակ ճանապարհը` թունելը: Հենց այստեղ էլ բազմամարդ ամբոխը խուճապի է մատնվել. Սկսվել է հրմշտոց:
Նշենք, որ Love Parade Գերմանիայում կազմակերպվում է 1989 թվականից սկսած: Ի սկզբանե, փառատոնը կազմակերպվում էր Բեռլինում, այնուհետև անցկացման վայրը տեղափոխվեց Գերմանիայի այլ շրջաններ: Ամեն տարի Love Parade-ին մասնակցում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Այս տարի, ըստ կազմակերպիչների, փառատոնին մասնակցելու համար հավաքվել էր 1.4 մլն մարդ: