26/07/2010 10:44
The Rolling Stones–ը թոշակի է գնում
The Rolling Stones խումբը մտադիր է լայնածավալ շրջագայություն իրականացնել, որը կդառնա լեգենդար խմբի պատմության մեջ վերջին համերգաշարը։ Այս մասին գրում է The Sun–ը։
Բեմը թողնելու հիմնական պատճառը խմբի անդամների տարիքն է. նրանք բոլորն արդեն 60-ն անց են։ 2011թ. խմբի անդամների տարիքի գումարը կկազմի 268 տարի։ Վոկալիստ Միկ Ջագերն ու կիթառահար Քիթ Ռիչարդսն այժմ 66 տարեկան են, հարվածային գործիքներ նվագող Չառլի Ուոթսը՝ 69 տարեկան, իսկ ամենաերիտասարդը կիթառահար Ռոննի Վուդն է՝ 63 տարեկան։
Պարբերականը նշում է, որ խումբն արդեն սկսել է բանակցությունները Live Nation կազմակերպության հետ` համերգները կազմակերպելու վերաբերյալ: Սպասվում է, որ լեգենդար խմբի 50-ամյակին նվիրված հրաժեշտի շրջագայությունը կմեկնարկի 2011 թվականին և կավարտվի 2012-ին: