27/07/2010 11:49
Այս տարի գերադասում են էժանագին մեքենաները
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 8137 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9143-ի փոխարեն։ Ներկրված ավտոմեքենաներից գանձված մաքսային վճարն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 10 մլրդ 220 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ մաքսային ծառայությունից:
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրված ավտոմեքենաներից միայն 738-ն է եղել ռուսական արտադրության։
Ներկրված ավտոմեքենաներից 3 303-ը եղել են մինչև 5 հազար, 2 558-ը՝ 5-10 հազար, 812-ը՝ 10-15 հազար, 902-ը՝ 15-30 հազար և 562-ը՝ 30 հազար դոլարից ավելի արժողությամբ։
Նշենք, որ նախքան ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստան ներկրված ավտոմեքենաների քանակի աճ էր արձանագրվում, իսկ 2009-ին ներկրման գործընթացը դանդաղել էր։ Եթե 2007թ.-ին Հայաստան էր ներկրվել 34 672 հատ, 2008-ին՝ 41 910 հատ ավտոմեքենա, ապա 2009թ.-ին ներկրված ավտոմեքենաների քանակը կտրուկ նվազել էր՝ կազմելով ընդամենը 17 296 հատ։