27/07/2010 12:07
Ներկրման և արտահանման ծավալների աճ է արձանագրվել
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներմուծվել է 1, 750 մլն ԱՄՆ դոլարի ապրանք։ Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ մաքսային ծառայությունը, նույն ժամանակահատվածում երկրից արտահանվել է 445 մլն ԱՄՆ դոլարի ապրանք։
2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ` ներկրման և արտահանման ծավալների աճ է արձանագրվել. 2009 թ. առաջին կիսամյակում ներկրվել էր 1,408 մլն դոլարի, արտահանվել՝ 321 մլն դոլարի ապրանք։