28/07/2010 17:41
«Որակի գերազանցության» մրցանակ` «Ամերիաբանկ»-ին
Կոմերցբանկը հուլիսի 27-ին «Ամերիբանկ» ՓԲԸ-ին շնորհել է միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը 2009-ի արդյունքների համաձայն: Ինչպես տեղեկացնում են բանկի լրատվական ծառայոթյունից, յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:
Ամերիաբանկը միակն է ՀՀ բանկային համակարգում, որին 2009թ.-ին իրականացված միջազգային գործարքների համար Կոմերցբանկը շնորհեց այս մրցանակը: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ամերիաբանկի գլխմասում ս.թ. հուլիսի 27-ին: Արարողությանը մասնակցում էին Կոմերցբանկի Հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով գործադիր տնօրեն Աքսել Բոմերշեյմը (Axel Bommersheim – Senior Relationship Manager, Managing Director) և Ամերիաբանկի գործադիր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Ամերիաբանկը, համագործակցելով թղթակից բանկերի հետ, բոլոր միջազգային փոխանցումները իրականացնում է STP (Straight Through Processing)` փոխանցումների տվյալների ուղղակի և անընդհատ մշակման միջոցով, այսինքն` բոլոր փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով` բացառելով մարդկային միջամտության գործոնը, որի հետևանքով ապահովվում է փոխանցման իրականացման մաքսիմալ արագությունÁ: STP-ի օգտագործման մակարդակը որոշելու համար միջազգային պրակտիկայում օգտագործվում է հատուկ STP ցուցանիշ, որը ցույց է տալիս ավտոմատ կերպով մշակվող տվյալների հարաբերակցությունը մուտքագրված տվյալների ընդհանուր ծավալին:
2009թ.-ի ընթացքում Ամերիաբանկի` հաճախորդների համար կատարված միջազգային փոխանցումների գծով STP ցուցանիշը կազմել է 99.59%: Նշենք նաև, 2009թ.-ին Ամերիաբանկը գրանցել է միջազգային փոխանցումների բացառիկ աճ` 49.82% 2008 թ-ի նկատմամբ: 2010թ.-ի առաջին կիսամյակի արդյունքների համաձայն այդ աճը շարունակվում է` կազմելով 59.9% 2009թ.-ի առաջին կիսամյակի համեմատությամբ: