29/07/2010 16:26
3 հայ շախմատիստներ` առաջատարների շարքում
Գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը, Սերգեյ Գրիգորյանցը և Սերգեյ Կասպարովը Պարդուբիցեում անցկացվող օփենի գլխավոր մրցաշարում 6 հնարավորից վաստակել են 4,5-ական միավոր և մեկ միավորով են հետ մնում մրցաշարային աղյուսակը գլխավորող Կորոբովից (Ուկրաինա) ու Զասլավսկուց (Իսրայել): Ինչպես տեղեկանում ենք armchess.am-ից, միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան վաստակել է 3,5 միավոր: