29/07/2010 17:16
Ժողովրդից փող են հավաքում Իլհամ Ալիևին դիմավորելու համար
Մինգեչաուրի գործադիր իշխանության ղեկավար Մուբարիզ Աղաևը բյուջետային կազմակերպություններից և առևտրային կետերի տերերից փող է հավաքում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատշաճ կերպով դիմավորելու համար: Այդ մասին «Բիզիմ յոլ» թերթին հայտնել է անունը հրապարակել չցանկացած տեղի պաշտոնյաներից մեկը:
Նրա խոսքերով, գործադիր իշխանությունն աշխատում է այդ փողերով արագորեն կարգի բերել քաղաքի փողոցներն ու հրապարակները: Մ. Աղաևը խիստ պահանջներ է դրել համապատասխան կառույցների առաջ, որոնց համաձայն, բյուջետային կազմակերպություններում աշխատողները պետք է իրենց աշխատավարձի 10 տոկոսը տան գործադիր իշխանության հիմնադրամին: Մ. Աղաևը ավելի մեծ «հարկ» է դրել առևտրային օբյեկտների տերերի վրա: Ըստ աղբյուրի, գործադիր ղեկավարի այդ քայլը լուրջ բողոքի ալիք է բարձրացրել քաղաքի առողջապահության բանգավառի աշխատակիցների շրջանում: Մինգեչաուրի կենտրոնական հիվանդանոցի բժիշկները հայտարարել են, որ չեն միանալու Մ. Աղաևի դրամահավաք արշավին: