29/07/2010 12:20
Բրայզային հանդիպման չեն հրավիրե՞լ
ԱՄՆ Սնեատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օգոստոսի 3-ին գործնական հանդիպում է նախատեսված մի շարք երկրներում ԱՄՆ դեսպանների թեկնածուների հետ: Հանդիպումը տեղի է ունենալու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերիի գլխավորությամբ:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված է հանդիպման մասնակիցների ցանկը, որում դեսպանների 25 թեկնածուների շարքում բացակայում է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի անունը:
Հանձնաժողովի կայքում նշված չէ, թե մասնավորապես ինչ է քննարկվելու գործնական հանդիպման ժամանակ:
Նշյալ հանդիպմանը մասնակցելու է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ջոզեֆ Ռիկիարդոնեն, որի թեկնածության քննարկման վերաբերյալ լսումները տեղի ունեցան հուլիսի 20-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել էր Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանի` Մեթյու Բրայզայի թեկնածության հարցը։