29/07/2010 10:50
Գազի ներկրման և իրացման ծավալները նվազել են
Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան ներկրված բնական գազի ծավալները նվազել են 19,7%-ով՝ կազմելով 739.3 մլն խմ: Ինչպես տեղեկացնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, նույն ժամանակահատվածում իրացվել է 749.5 մլն խմ գազ, ինչը 13,6 %-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Նախորդ տարվա համեմատ այս տարվա առաջին կիսամյակում 16.8%-ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 286.8 մլն խմ:
Վերոնշյալ ժամանակահատվածում էներգետիկայի բնագավառը իրացրել է շուրջ 103.1 մլն խմ գազ, ինչը 34,5 %-ով պակաս է նախորդ տարվա համեմատ, 12,2%-ով նվազել է նաև այլ սպառողների կողմից գազի սպառումը՝ կազմելով շուրջ 94.4 մլն խ.մ:
Փոքր-ինչ ավելացել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 123.4 մլն խմ, ինչը 5,7%- ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, 0,4%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 141.8 մլն խմ։