29/07/2010 10:24
Կիմ Չեն Իրն իր ողջ կարողությունը փոխանցել է կրտսեր որդուն
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Իրը կրտսեր որդուն և հավանական հետնորդին է փոխանցել իր ողջ ունեցվածքը: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը:
Գործարքն իրականացրել է Լի Չոլիը (Ri Chol), ով նախկինում ԿժԴՀ դեսպանն էր Շվեյցարիայում և Կիմ Չեն Իրի մտերիմը: Մինչդեռ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի` արտասահմանյան բանկերում պահվող գաղտնի կարողությունների մասին տեղեկություններն երբեք պաշտոնապես չեն հաստատվել:
Ենթադրվում է, որ Կիմ Չեն Իրը որդուն` Կիմ Չեն Ունին կհանձնի իր կարողությունը սեպտեմբերին` Կորեայի Աշխատավորական կուսակցության համագումարի նիստին:
Կիմ Չեն Ունը պաշտոնապես հայտարարվել էր հոր հետնորը 2009 թվականին: Այդ ժամանակվանից 27-ամյա ժառանգը մի քանի անգամ արդեն երևացել է հորը տարբեր գործարաններ ու ֆաբրիկաներ ուղեկցելիս, իսկ նրա ծննդյան օրը Հյուսիսայի Կորեայում նշվում է որպես ազգային տոն: