29/07/2010 14:05
Հայաստանը Սինգապուրում կներկայացնեն 14 մարզիկներ
Սինգապուրում օգոստոսի 14-26-ին անցկացվելիք օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերին Հայաստանից կմասնակցեն 14 մարզիկ-մարզուհիներ, ովքեր հանդես կգան 11 մարզաձերում: Նրանք են` ծանրորդներ Սմբատ Մարգարյանը (56 կգ, Երևան), Գոռ Մինասյանը (+85 կգ, Գյումրի), հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը (10 մ օդամղիչ ատրճանակ, Երևան), նետաձիգ Վասիլ Շահնազարյանը (Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան), մարմնամարզիկ Վահան Վարդանյանը (Երևան), ձյուդոյիստ Դավիթ Ղազարյանը (66 կգ, Վանաձոր), բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը (60 կգ, Երևան), հունահռոմեական ոճի ըմբիշ Վարոս Պետրոսյանը (85 կգ, Գյումրի), ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը (46 կգ, Հոկտեմբերյան), ատլետ Դիանա Խուբեսերյանը (100 մ վազք, Երևան), ջրացատկորդ Գևորգ Պապոյանը (3 մ ոստնակացատկ, Երևան), թիավար Էդգար Բաբայանը (կանոե, սպրինտ, սլալոմ, Երևան), լողորդներ Անահիտ Բարսեղյանը (թիկնալող 50 մ և 100 մ, Երևան) և Սերգեյ Պևնեևը (ազատ լողաոճ 50 մ և 100 մ, Երևան): Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Խաղերի բացումը տեղի կունենա օգոստոսի 14-ին: Մեր պատվիրակությունը մրցավայր կմեկնի օգոստոսի 10-ի լուսադեմին և կվերադառնա օգոստոսի 29-ին: