29/07/2010 11:12
Սահակաշվիլին բացատրել է վրացիների և «նեգրերի» տարբերությունը
Մեխեիլ Սահակաշվիլիի ադմինիստրացիան ստիպված է եղել պարզաբանումներ տալ նախօրեին ֆինանսների նախարարությունում Վրաստանի նախագահի արած որոշ արտահայտությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Trend News» գործակալությունը:
Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սահակաշվիլին ասել է «մենք հո նե՞գր չենք», ինչը, ըստ հաղորդագրության, նշանակել է, որ «այդպես չի կարելի վարվել»:
Նշենք, որ Սահակաշվիլին, քննադատելով մաքսային ծառայության աշխատանքները, մասնավորապես նշել է, որ մաքսային աշխատողները հաճախ անթույլատրելի ձևով խուզարկում են Վրաստանի քաղաքացիների և զբոսաշրջիկների ուղեբեռերը, ինչը բացասաբար է ազդում երկրի հեղինակության և զբոսաշրջության վրա։
«Երբ դուք մեկնում եք Եվրոպա, ձեզ կամ ձեր ուղեբեռը որևէ մեկը խուզարկու՞մ է։ Ինչ է, ուրեմն մենք «նե՞գր» ենք, կամ ինչո՞ւ ենք մեզ վայրենիների պես պահում...»,- ասել է Սահակաշվիլին ։
Վրաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ` այդ արտահյտությունը գործածական է և «ոչ մի առնչություն չունի ռասայական խտրականության հետ»։