29/07/2010 10:46
Սերբիան Կոսովոյի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ
Սերբիան ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի քննարկմանն է ներկայացրել Կոսովոյի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծ, որում առաջարկվում է բանակցություններ սկսել Բելգրադի և Պրիշտինայի միջև առկա «բաց հարցերի» շուրջ` միևնույն ժամանակ չնշելով միակողմանի անկախություն հռչակած երկրամասի կարգավիճակը:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը` հղում անելով Սերբիայի արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրությանը:
Հիշեցնենք, հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց խորհրդատվական եզրակացություն այն մասին, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի խախտում միջազգային իրավունքի նորմերը:
«Գլխավոր Ասամբլեան կոչ է անում բոլոր կողմերին ընդունելի լուծում գտնել բոլոր բաց հարցերի շուրջ` հանուն տարաշածրջանային խաղաղության, անվտանգության ու համագործակցության»,- ասվում է բանաձևի նախագծում:
Գործակալության հաղորդմամբ` փաստաթղթում Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չի ասվում: