30/07/2010 17:24
Դավութօղլուն Իսրայելին համամարդկային խղճի դեմ գործելու մեջ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն CNN Turk հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իր երկրի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում որևէ երկարատև ճգնաժամ չկա: Թուրքական լրատվամիջոցները հայտնում է, թուրք պաշտոնյան նշել է, թե Վաշինգտոնի և Անկարայի միջև ռազմավարական առաջնահերթությունները նույն են մնում:
Խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին, Դավութօղլուն հայտարարել է, որ «Թեհրանի պայմանագիրը մնում է ուժի մեջ, գործընթացն արդեն սկսված է, և տեխնիկական բանակցություններն ընթանում են»:
«Մենք պայմանավորվել ենք, որ սեպտեմբերին կարող է տեղի ունենալ նոր հանդիպում: Բայց ժամկետները դեռ կարող են փոփոխվել»,-ասաց նա:
Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի, իր երկրի համար առաջնային խնդիրն է ահաբեկչության դեմ պայքարը: «Մենք ցանկանում ենք շարունակել ահաբեկչության դեմ պայքարը` չոտնահարելով ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները»,-ասել է նա:
Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններին, Ա.Դավութօղլուն նշել է, որ Անկարան «համապատասխան զգուշացնող քայլերի է դիմել»:
«Այսօր Իսրայելը գտնվում է իր պատմության մեջ ամենախոշոր մեկուսացման մեջ, քանի որ նա գործում է համամարդկային խղճի դեմ»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը: