30/07/2010 12:38
ՈՒղղակիորեն` Թուրքիայի կառավարության դեմ
Լոս Անջելեսի հայերը դատական հայց են ներկայացրել Թուրքիայի կառավարության և երկու խոշոր թուրքական բանկերի ` Կենտրոնական և Գյուղատնտեսական բանկերի դեմ:
Ըստ «Ասոիշեյթիդ Պրեսս-ի» հաղորդագրության` Ցեղասպանության զոհերի ժառանգները մի քանի միլիարդ դոլար փոխհատուցում են պահանջում` իրենց անշարժ գույքի և ունեցվածքի դիմաց, որ կորցրել են 20-րդ դարի սկզբին:
Պահանջը նաև բանկային հաշիվների վրա ժամանակին պահված գումարների դիմաց է։
Նշենք, որ նախաձեռնողներից են Լոս Անջելեսի բնակիչ Գարբիս Դավույանն ու Նյու Յորքի բնակիչ Հրայր Թովմասյանը:
Ըստ փաստաբանների` սա առաջին դեպքն է, երբ դատական գործն ուղղակիորեն առաջ է քաշվում թուրքական կառավարության դեմ: