31/07/2010 12:00
Չավեսը զորքեր է ուղարկել Կոլումբիայի սահման
Վենեսուելան զորքեր և օդուժ է ուղարկել պահպանելուԿոլումբիայի հետ սահմանը: Նման կարգադրություն է տվել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
Ըստ Չավեսի` Կոլումբիայի նախագահը և Ալվարո Ուրիբեն այժմ «ամեն ինչի ընդունակ են»: Հիշեցնենք, որ Ուրիբեն օգոստոսի 7-ին կհանձնի նախագահի լիազորությունները պաշտպանության նախկին նախարար Խուան Մանուելո Սանտոսին (Juan Manuel Santos), ով վերջերս հաղթել է նախագահական ընտրությունների ժամանակ:
«Այս վերջին օրերին Ուրբեից կարելի է ակնկալել ամեն բան», - մեջբերում է «AFP-ն»` Վենեսուելայի պետական հեռուստատեսության եթերով Չավեսի արած հայտարությունից: Ինչպես ավելացնում է իսպանական « EFE» լրատվական գործակալությունը, նույն հարցազրույցում Չավեսը խոստովանել է, որ որոշ ժամանակ է, ինչ վերանայում է Կոլումբիայի հետ պատերազմի ծրագիրը:
Հարևան պետության սահման ուղարկված զորքերի թիվը Վենեսուելայի նախագահը չի նշել: Սակայն, ըստ նրա` սահման է ուղարկվել մի քանի ռազմական ստորաբաժանումներ, այդ թվում հետևակ և օդանավեր:
Նշենք, որ վերջին տարիներին Վենեսուելայի և Կոլումբիայի միջև հարաբերությունները շարունակվում են լարված մնալ: 2010-ի հուլիսի կեսերին Բոգոտան մեղադրել էր Չավեսին` կոլումբիական ձախարմատական զինյալներին աջակցելու համար: Ի պատասխան դրա, Վենեսուելան հայտարարել էր իր հարևանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: