31/07/2010 11:23
Ոստիկաններ և ցուցարարներ
Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգներում ոստիկանությունը կրակ է բացել տեղի իշխանությունների դեմ բողոքի ակցիայի մասնակիցների ուղղությամբ: Արդյունքում երկու մարդ զոհվել է, այս մասին հաղորդում է Իտառ-Տասսը` վկայակոչելով «Թայմզ օֆ Ինդիա»,-ն:
Թերթի տեղեկատվության համաձայն, ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել, քանի որ մի քանի տասնյակ ցուցարարներ նրանց վրա քարեր և այրվող շշեր են նետել: Ծագած անկարգությունների ժամանակ 50 մարդ վնասվածքներ է ստացել, այդ թվում իրավապահ մարմինների 25 ներկայացուցիչներ:
Բողոքի ակցիան Հնդկաստանի հյուսիսային նահանգում շարունակվում է արդեն երկու ամիս: Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով, այդ ընթացքում ցուցարարների և ոստիկաննների բախումներից զոհվել է ավելի քան 19 մարդ: