31/07/2010 10:56
Երկրաշարժ Իրանում
5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հյուսիս-արևելքում, տուժել է ավելի քան 100 մարդ: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, ցնցումները տեղի են ունեցել երեկ, տեղական ժամանակով ժամը 17.51-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խորասան նահանգի Թորբետե-Հեյդերիե քաղաքից 7 կիլոմետր հեռավորության վրա:
Ինչպես հայտնել է Թորբետե-Հեյդերիեի քաղաքապետ Մոջաբա Սադեքիանը, տարբեր կարգի վնասվածքներ են ստացել 110 մարդ: Նրանցից մեկը խիստ ծանր վիճակում է:
Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան: «Շատ մարդ դեռ գտնվում է փլատակների տակ և զոհերի թիվը կարող է մեծ լինել»,-նշել է քաղաքապետը, հավելելով, որ ավերվել է քաղաքի արվարձանների շինությունների 50-80 տոկոսը: