02/08/2010 12:01
ԱՄՆ-ի «օբյեկտիվում» Իրանն է կրկին
Եթե դիվանագիտական ճանապարհով հնարավոր չլինի կասեցնել Իրանի միջուկային զենքի ստեղծման ծրագրերը, ԱՄՆ-ն ունի նաև Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման ծրագիր: Այդ մասին երեկ երեկոյան հայտարարել է ԱՄՆ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար ծովակալ Մայքլ Մալլենը:
Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն ` հղում անելով Բի-Բի-Սին, նա նշել է, որ «չափազանց մտահոգված է» Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների սկսվելու հնարավորությամբ, սակայն միջուկային ծրագրերի իրականացումն անթույլատրելի է: Մ. Մալենը հույս է հայտնել նաև, թե Իրանի վրա ներազդելու դիվանագիտական լծակներն ու պատժամիջոցները կնպաստեն, որ Թեհրանում կասեցնեն այդ ծրագրերը:
Նշենք, որ Իրանը միշտ հերքել է միջուկային զենքի նախագծման մեղադրանքները, շեշտելով, որ իր միջուկային ծրագրերը միայն խաղաղ բնոււթ ունեն: