02/08/2010 11:25
Ռուսաստանը կրակի ճիրաներում
Ռուսաստանում անտառային և տորֆային հրդեհների ընդհանուր տարածքը գերազանցել է 120 հազար հա-ը: Այս մասին հաղորդում է Լենտա ռու-ն:
Ըստ Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների, օրվա ընթացքում երկրում բռնկվել է 787 նոր կրակի օջախ, որից 387-ն արդեն մարված է, իսկ 400-ը շարունակում է գործել 121 հազար 546 հա մակերեսով:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, ավելի շատ վնասներ են հասցրել այն հրդեհները, որոնք բռնկել են շոգ, չորային եղանակի հետևանքով` Մորդովայի, Թաթարստանի, Բելգորոդսկի, Վորոնեժի, Իվանովի, Կիրովի և մի շարք մարզերում:
Որոշ բնակավայրեր ոչնչացել են կրակի ճիրաններում: Մի քանի տասնյակ մարդ է մահացել:
Կրակին զոհ գնացածների ընտանիքներից յուրաքանչյուրը մեկ մլն ռուբլի փոխհատուցում կստանա: