02/08/2010 13:07
Լարի կամ տարի
Օգոստոսի 1-ից Վրաստանում բարձրացվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների չափը: Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար վարորդը տուգանվելու է 200 լարիով: Եթե ոչ սթափ վիճակում վարելը բերել է որևէ վնասի, ապա վարորդը 3 տարով կզրկվի վարորդական իրավունքից: Եթե ղեկին նստած անձը հրաժարվի ոգելից խմիչքի կամ թմրանյութերի օգտագործման թեստ անցնել, ապա` ևս։
Եթե վարորդը չի կանգնեցնի մեքենան ոստիկանի պահանջով կամ չի մնա դեպքի վայրում, նա կամ կտուգանվի 300 լարիով, կամ 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից: Ամրագոտիները անտեսելու համար տուգանքը հասել է 40 լարիի: