02/08/2010 14:34
Գրիգորյանցն ու Գաբրիելյանը 1 միավորով զիջեցին հաղթողին
Գրոսմայստերներ Սերգեյ Գրիգորյանցը և Արթուր Գաբրիելյանը Պարդուբիցեում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր և բաժանեցին 2-6-րդ տեղերը: Հայ շախմատիստները մեկ միավորով հետ մնացին հաղթողից` ուկրաինացի գրոսմայստեր Անտոն Կորոբովից: Այս մասին հայտնում է armchess.am-ը: Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը վաստակեց 5,5, միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան` 4,5 միավոր: