02/08/2010 12:07
Թուրքիայում փոխվում է ԶՈՒ ղեկավար կազմը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ղեկավարությամբ երեկ տեղի ունեցած Բարձրագույն ռազմական խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են թուրքական բանակի բարձրագույն ղեկավար կազմի փոփոխության, կրճատումների և այլ հարցեր:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, ամսվա վերջում թոշակի է գնալու Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Իլկեր Բաշբուղը: Նրան այդ պաշտոնում կփոխարինի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Իշիկ Կոշաները: Երեք տարի հետո նրա պաշտոնը կստանձնի Թուրքիայի երկրորդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Նեջեթ Օզելը: Ցամաքային զորքերի հրամանատար կնշանակվի գեներալ Հասան Իգսըզը, որը մեկ տարի հետո ևս թոշակի կգնա:
Բարձրագույն ռազմական խորհրդի որոշումը պաշտոնապես կհրապարակվի օգոստոսի 4-ին` նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից հաստատվելուց հետո: