02/08/2010 14:02
Զավեն Անդրիասյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում 3 հնարավորից վաստակել է 3 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը երեք այլ մասնակիցների հետ միասին: Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանն ունեն 2,5-ական, Էլինա Դանիելյանը և Վահե Բաղդասարյանը` 2-ական, Նելլի Աղինյանը` 1,5 միավոր:
Ինչպես հայտնում է armchess.am-ը, այս մրցաշարին մասնակցում են 94 շախմատիստներ: