03/08/2010 12:46
Ահմադինեժադն Օբամային հրավիրում է բանավեճի
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը առաջարկել է իր ամերիկացի գործընկերոջը` Բարաք Օբամային, բանավեճ անցկացնել հեռուստատեսությամբ: Ինչպես հաղորդում է ՌԲԿ.ռու-ն` Իրանի նախագահը հստակեցրել է, թե բանավեճը պետք է անցկացվի «դեմ առ դեմ»:
Իրանցի ղեկավարը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումը կարող է ցույց տալ, թե ով կառաջարկի աշխարհի խնդիրների ամենալավ լուծումը: Ըստ նրա` նման բանավեճ կարելի է կազմակերպել սեպտեմբերին` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի համաժողովի ընթացքում:
Սպիտակ տան պատասխանը դեռևս հայտնի չէ: Նշենք, որ նախկինում ևս Ահմադինեժադը նմանօրինակ առաջարկ արել է ինչպես Օբամային, այնպես էլ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ- կրտսերին: