03/08/2010 12:51
Պակիստանում 980 հազար մարդ անօթևան է մնացել
Պակիստանում ջրհեղեղի հետևանքով 980 հազար մարդ անօթևան է մնացել, հաղորդում է Լենտա.ռու-ն վկայակոչելով AFP-ն, որի աղբյուրը ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգող վարչությունն է:
Վարչությունը նշում է, որ այդպիսի տվյալները հանդիսանում են մոտավոր հաշվարկների արդյունք, որոնք անց են կացվել ջրհեղեղից տուժած 4 նահանգներում: Այդ նահանգներում ամբողջովին ավերվել են մոտւ 80 հազար տուն և մոտ 50 հազարը մասնակի վանսվել են: Մի քանի շրջաններում ոչնչացվել են գյուղատնտեսական ցանքսերը:
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, Պակիստանում հուլիս վերջին սկսված ջրհեղեղի արդյունքում, զոհվել է առնվազը 1100 մարդ: Ըստ պակիստանյան իշխանությունների տվյալների, տարերքից տուժել է առավել քան 1,5 մլն բնակիչ: Բացի դրանից, հաղորդվում է, որ Պակիստանի որոշ շրջաններում ջրհեղեղից հետո խոլերայի դեպքեր են արձանագրվել:
1929թ.-ից հետո այս ամենախոշոր տարերային աղետի պատճառը երկարատև հորդառատ անձրևներից գետերի վարարումն էր: