04/08/2010 11:09
Շոգը թողել էր ամբողջ Վրաստանն առանց լույսի
Վրաստանի «Կոլխիդա-2» էլեկտրահաղորդման գծի վրա տեղի է ունեցել վթար, որի պատճառով գրեթե ամբողջ երկիրը հոսանքազրկվել է: «Ռոսբալտը» հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել շոգի ազդեցության տակ տեղի ունեցած կարճ միացման պատճառով: Օդի ջերմաստիճանը Վրաստանի որոշ շրջաներում անցնում է 40 աստիճանը:
«Պատճառն այն է, որ շոգը վնասում է մալուխները, և, բնականաբար, կարճ միացում է տեղի ունենում»,-ասել է Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին:
Շարքից դուրս էր եկել նաև այլընտրանքային էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ անջատվել է երկրի ամբողջ էներգահամակարգը: Թբիլիսիի էլեկտրասնուցումն արդեն վերականգնվել է. հերթով էլեկտրականություն կստանան նաև շրջանները: