04/08/2010 15:40
ՄԱԿ-ի Գխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին և Լիբանանին
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգություն է հայտնել լիբանանա-իսրայելական սահմանին երեկ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի ընթացքում զոհվել է չորս լիբանանցի և մեկ իսրայելցի զինծառայող: «ՌԻԱ-Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, այդ մասին Նյու-Յորքում հայտարարել է Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
«Գլխավոր քարտուղարը տեղեկացել է Լիբանանի և Իսրայելի սահմանին իրավիճակի մաիսն: Նա մտահոգված է իրավիճակից և կոչ է անում կողմերին դրսևորել առավելագույն զսպվածություն»,-ասել է Նեսիրկին:
Նույն օրը, ըստ գործակալության, Ռուսաստանի ղեկավարությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արտակարգ քննարկումներ են սկսվել միջադեպի կապակցությամբ: Չի բացառվում, որ քննարկումների արդյունքում հրավիրվի Խորհրդի լիագումար արտակարգ նիստ:
Մարտին Նեսիրկին նաև հայտարարել է, որ Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի հրամանատարության (UNIFIL) ներկայացուցիչներին հրահանգ է տրվել մեկնել դեպքի վայր` միջադեպին մանրամասներին ծանոթանալու նպատակով:
Ըստ նախնական վարկածի, լիբանանա-իսրայելական սահմանին երեկ հրաձգություն է սկսվել, երբ իսրայելական զինվորականները, ինժեներական աշխատանքներ իրագործելիս, մտել էին Լիբանանի տարածք: Լիբանանի զինվորականները զգուշացնող մի քանի կրակող են արձակել, որը վերաճել է երկկողմ հրաձգության: Իսրայելական կողմը, հակառակը, պնդում է, թե իր զինվորականները հայտնվել են կրակահերթի տակ Իսրայելի տարածքում: