04/08/2010 10:53
Երկրաշարժ Ճապոնիայում
Այսօր ճապոնիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Վեստի-ն տեղեկացնում է, որ տուժածների և վիրավորների մասին տեղկատվություն չկա:
Ըստ ազգային օդերևութաբանական գործակալության, ցունամիի սպառնալիք չկա:
Ստորգետնյա ցնցումները զգացել են ճապոնիայի հյուսիսային 3 շրջաններում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում, Իվատե շրջանից ոչ հեռու: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 80 կմ ջրային անդունդի տակ:
Ճապոնական արշիպելագը գտնվում է 4 տեկտոնական հարթակների հատման կետում, և դա է պատճառը, որ ամեն տարի այստեղ տեղի է ունենում Երկիր մոլորակի վրա գրանցվող ստորգետնյա 6,0 և բարձր մագնիտուդով ցնցումների 20 տոկոսը: