04/08/2010 10:56
Ահաբեկչություն
Իրաքյան Կուտ քաղաքում, որը տեղակայված է Բաղդադից 160 կմ հարավ, երկու մեքենաների պայթյունի հետևանքով 33 մարդ է զոհվել, իսկ 85-ը վնասվածքներ են ստացել: Ռիա Նովստի-ն հաղորդում է այս մասին, հղում անելով «France Press»-ին։
«Պայթյունը տեղի է ունեցել Կուտի գլխավոր առևտրային հրապարակում երեկ երեկոյան»,- գործակալությանը հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Իսմայիլ Հուսեինը:
Նշենք, որ երկու ավտոմեքենաների տակ տեղակայված պայթուցիկ սարքերը գործի են դրվել միաժամանակ:
Ինչպես տեղեկացրել է Կուտի առողջապահության ծառայության ներկայացուցիչ Մուհամեդ Մայակին` զոհերի շարքում կան երեք կանայք և երկու երեխաներ: