05/08/2010 14:25
Ադրբեջանից 235 թուրք է արտաքսվել
2010-ի առաջին կիսամյակում Ադրբեջանից արտաքսվել է Թուրքիայի 235 քաղաքացի, որոնք բնակվում էին առանց գրանցման: Այս մասին, ինչպես հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, տեղեկացրել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության անօրինական միգրացիայի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ալի Մարդանովը:
Ըստ նրա` 2010-ի առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է Ադրբեջանում առանց գրանցման ապրող 1517 օտարերկրացի: Մարդանովը նշել է, որ նրանցից 1440-ը վտարվել է երկրից, իսկ 25-ը` տուգանվել:
Այս տարվա առաջին կեսին Ադրբեջանից ամենից շատ արտաքսվել պակիստանցիներ` 598 հոգի, ապա` 497 չինացի, 235 թուրք: Բացի այդ, վտարվել են նաև 53 թուրքմեն, 30 պարսիկ, 24 վրացի և 15 ռուս: