05/08/2010 11:03
Բրազիլիայում… ձյուն է տեղում
Բրազիլիայի հարավում ձյուն է տեղում, որը վերջին 10 տարիների ամենաառատն է: Երկրորդ օրն է ձյան տեղուները չեն դադարում Ռիու-Գրանդի-դի-Սուլ և Սանտա-Կատարինա նահանգների լեռնային շրջաններում:
«Վեստին» տեղեկացնում է, որ ջերմաստիճանը որոշ տարածքներում զրոյից իջել է 4 աստիճան:
Սառնամանիքը բրազիլական ափեր է հասել Անտարկտիկայից, որն այնքան էլ հաճախադեպ երևույթ չէ Բրազիլիայի հարավի պատմության մեջ` ձմեռային շրջանում, որը տևում է հունիսից սեպտեմբեր: Սակայն, այս անգամ ձյունն այնքան է տեղացել, որ որոշ խանդավառներ փորձում են ձմեռ պապ սարքել: Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին լինել ծայրահեղ զգույշ, քանի որ հնարավոր է մերկասառույց առաջանա, որին բրազիլացի վարորդները ծանոթ են միայն լսելով:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` Բրազիլիայի հարավում մոտակա օրերին կրկին սպասվում են տեղումներ ձյան տեսքով: